Հագեցած տուր Հայաստանում

Տուրի ծրագիրը 7 օր / 6 գիշեր

Օր 1

Օդանավակայան - Շրջայց Երևանում

14:00 Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան, գրանցում հյուրանոցում և հանգստի ժամ: 16:30 Ավտոբուսային շրջայց Երևանով, որի ընթացքում կանգառներ կկատարենք Սասունցի Դավթի արձանի և Հաղթանակի զբոսայգում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի քաղաքի կենտրոնը: Այցելություն Կասկադ համալիր: 19:00 Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր) ռեստորանում: 23:00 Վերադարձ հյուրանոց:

Օր 2

Երևան - Էջմիածին - Զվարթնոց - Երևան

Նախաճաշ հյուրանոցում: 10:00 Մեկնում Սուրբ Էջմիածին, որը Հայաստանի հոգևոր կենտրոնն է և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը: Քաղաքը գտնվում է Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա: Այստեղ մենք կայցելենք 4-րդ դարում կառուցված Էջմիածինի Մայր Տաճարը, Էջմիածնի գանձարանը, որտեղ պահպանվում են բազմաթիվ սրբազան մասունքներ, այդ թվում նաև Սուրբ Գեղարդը, որով ըստ լեգենդի խոցել են Քրիստոսին: Այցելություն Զվարթնոց՝ վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն օրինակներից մեկի, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ 14:00 Ճաշ ռեստորանում: Վերադարձ Երևան: Հանգստի ժամ: Ընթրիք ռեստորանում:
 21:00 Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով:

Օր 3

Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Տաթև - Գորիս

Նախաճաշ հյուրանոցում: 8:00 Դուրսգրում հյուրանոցից և մեկնում դեպի Հայաստանի հարավ: 09:00 Առաջին կանգառը՝ Խոր Վիրապի վանք, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատը: 11:00 Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Չնայած պեղումներ դեռ շարունակվում են, մենք այնուամենայնիվ հնարավորություն կունենանք տեսնել, թե ինչ է կատարվում մոգական քարանձավում: Հենց այստեղ՝ Արենի գինեգործական շրջանում է արտադրվում արենի կարմիր գինին՝ տեղական համանուն խաղողից: Այս գինեգործարաններից որևէ մեկում կամ գյուղացի գինեգործի տանը կհամտեսենք այդ նույն գինին:  Ճաշ գործարանի ռեստորանում: Այցելություն խորհրդավոր կարմիր ժայռերով շրջապատված Նորավանք վանքային համալիր կառուցված XIII-XIVդդ: : Հալիձոր բնակավայրից աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանողով կբարձրանանք դեպի Տաթևի վանք: 19:30 Գրանցում Գորիս քաղաքի  հյուրանոցում, ուր և կլինի գիշերակացը:
20:00 Ընթրիք հյուրանոցում:

Օր 4

Գորիս - Քարահունջ - Սելիմ - Նորատուս - Սևան - Ծաղկաձոր

Նախաճաշ հյուրանոցում: 08:00 Մեկնում: 09:00 Կանգառ Քարահունջում (Զորաց Քարեր), որը մ.թ.ա VI հազարամյակի մեգալիթյան կառույց է: Համարվում է աշխարհի հնագույն աստղադիտարան, որը կոչում են նաև «Հայկական Սթոունհենջ»: 12:00 Այցելութուն Վարդենյաց (Սելիմի) քարավան-սարայ, որը երկար ժամանակ ծառայել է որպես կարևոր առևտրային կետ Մետաքսի ճանապարհին: Այս տեսակ կառույցները որպես գիշերակացի վայրեր են ծառայել այն բազմաթիվ քարավանների համար, որոնք մեկնում էին Եվրոպայից Արևելք և հակառակը: 13:00 Նորատուս. խաչքարերի ամենամեծ գերեզմանոցը ժամանակակից Հայաստանի տարածքում:
Տուր դեպի Սեվանա լիճ, որը Կովկասի ամենամեծ լիճն է համարվում: Հյուսիս-արևելյան լճափին մենք կայցելենք Սևանավանք վանական համալիր:
Ճաշ առափնյա ռեստորանում, ուտեստ սիգ տեղական ձկից և սևանի խեցգետիններից պատրաստված  քյաբաբ:
Տեղափոխում Ծաղկաձոր քաղաք և այն Կեչառիս վանքային համալիր: Տեղավորում և ընթրիք հյուրանոցում:

Օր 5

Ծաղկաձոր - Գեղարդ - Գառնի  - Երևան

Նախաճաշ հյուրանոցում: 10:00 Մեկնում հյուրանոցից: 10:15 Ծաղկաձորի ճոպանողով կբարձրանանք Թեղենիս լեռ:
Ճանապարհը շարունակվում է դեպի Գեղարդի վանքային համալիր՝ հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշ (XII-XIIIդդ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ: Այցելութուն Գառնու հեթանոսական տաճար, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում:
Ճաշ Գառնու գյուղական տներից մեկում, մասնկացություն հայկական լավաշի պատրաստմանը: 
Վերադարձ Երևան և տեղավորում հյուրանոցում, ժամանակ հանգստի համար: Ազատ երեկո:

Օր 6

 Շրջայց Երևանում- Ամբերդ - Երևան

Նախաճաշ հյուրանոցում: 10:00 Մեկնում: 10:30 Այցելություն Հայաստանի պատմության թանգարան, ուր ցուցադրվում են Հայկական Լեռնաշխարհի հազարամյակների պատմությունը ներկայացնող տարբեր նմուշներ՝ սկսած պալեոլիթից մինչև մեր օրերը  15:30 Այցելություն հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան Մատենադարան:
14:00 Ճաշ Երևանում: 15:30 Որից հետո մենք կուղեվորվենք միջնադարյան բերդաքաղաք Ամբերդ, որը կազմում են VII դարի դղյակն ու XI դարի եկեղեցին: Այն Հայաստանի տարածքում լավ վիճակում պահպանված եզակի ամրոցներից մեկն է: Ազատ երեկո:

Օր 7

Երևան - Գնումներ - Օդանավակայան

Նախաճաշ հյուրանոցում: Դուրսգրում հյուրանոցից: Գնումներ Վերնիսաժից : Մեկնում օդանավակայան:

 Տուր փաթեթի արժեքը

 -առանց հյուրանոց

2* հյուրանոց

3* հյուրանոց

4-6 անձ230.000 AMD 290.000 AMD320.000 AMD
7-17 անձ170.000 AMD 230.000 AMD260.000 AMD

Տուրի գինը ներառում է՝

  • Տրանսպորտային սպասարկումը բարձրակարգ մեքենաներով,
  • Բնակություն հյուրանոց Երևանում, Գորիսում և Ծաղկաձրում,
  • Սնունդ (4 ճաշ, 5 ընթրիք),
  • Ուղեկցող զբոսավարի ծառայությունը,
  • Մուտքի տոմսերի արժեքը,
  • Տուրի ծրագիրը և Հայաստանի տուրիստական քարտեզը,
  • Անսահմանափակ քանակությամբ խմելու ջուրը մեքենայում,
  • Հարկեր  
  • Հյուրանոցը ըստ ցանկության

*Տուր փաթեթի գինը նշված է մեկ անձի համար:
* Մեկ տեղանոց համարում բնակության համար գործում է հավելավճար:






Ուղարկել հայտը

Ձեզ կհետաքրքրի նաև․․․

Խոհանոցային տուր Հայաստանում

7 օր / 6 գիշեր Տուրի ծրագիրը Օր 1 Ժամանում "Զվարթնոց" օդանավակայան: Շրջայց Երևանում - այցելություն Մատենադարան: Հայկական կոնյակների համտես Արարատ կոնյակի գործարանում:  Ողջյունի ընթ

Հագեցած տուր Հայաստանում

Տուրի ծրագիրը 7 օր / 6 գիշեր Օր 1 Օդանավակայան - Շրջայց Երևանում 14:00 Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան, գրանցում հյուրանոցում և հանգստի ժամ: 16:30 Ավտոբուսա

Դասական տուր Հայաստանում

6 օր / 5 գիշեր Օր 1  Ժամանում Երևան, տեղավորում հյուրանոցում Ողջույնի ընթրիք ռեստորանում Գիշերակաց  հյուրանոցում Օր 2  Էքսկուրսիա է Երեւանում Այցելություն Մատենադարան՝ հին ձեռագ

7 օրյա դասական տուր Հայաստանում

7 օր / 6 գիշեր  Բարի գալուստ ավանդույթներով հարուստ երկիր, որը հայտնի է հնագույն հուշակոթողներով եւ մշակույթով, տեսարժան վայրերով եւ հիասքանչ բնությունով, եւ որ ամենակարեւորն է՝ հյ