
Զվարթնոց տաճար
Զվարթնոց, հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան, գտնվում է Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք։ 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկո
Պետական խորհրդանիշեր
ՀՀ ԴՐՈՇԸ
ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ
ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ
Աշխարհագրական տեղեկություններ
Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, հյուսիս-արեւելքից եւ հարավ-արեւմուտքից` Ադրբեջանին, արեւմուտքից` Թուրքիային: Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29800 քառակուսի կմ եւ գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090մ), իսկ ամենացածրը` Դեբեդ գետի կիրճը (400մ): Մայրաքաղաքը Երեւանն է: Ըստ 2003թ. անցկացրած մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, որից 1,1 միլիոնը ապրում է Երեւանում:
Կառավարման համակարգը
Նախագահը - Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով: 2013թ.-ին ՀՀ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը:
Օրենսդիր իշխանությունը - Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է: Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով:
Գործադիր իշխանությունը - Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից:
Կլիմա
Հայաստանյան կլիման չոր արեւադարձային է: Տարվա մեջ հիմնականում գերիշխում են արեւաշատ օրերը: Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22 C մինչեւ +36 C-ի միջեւ: Ձմեռները հիմնականում ցուրտ են` միջինը -15 C մինչեւ -1 C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով, մինչդեռ դրանց ստորոտներն ալպյան մարգագետիններ են: Հայաստան այցելելու լավագույն ժամանակը գարունն է ու աշունը:
Դրամ
Հայկական դրամական միավորը կոչվում է "Դրամ" (կոդը՝ AMD): Այն շրջանառության մեջ է դրվել 1993թ.: Կան 1000, 5000, 20000, 50000, 100000 արժեքների թղթադրամներ: Կան նաեւ 10, 20, 50, 100, 200, 500 արժողությամբ մետաղադրամներ:
Տարադրամ կարելի է փոխանակել քաղաքում ամենուր գտնվող բանկերում եւ փոխանակման կետերում:
Դեսպանատներ եւ հյուպատոսություններ Հայաստանում
Դեսպանատներ եւ հյուպատոսություններ Հայաստանում | ||||||||||||||||||||||||||||||||||
|
Պետական լեզուն հայերենն է, որը հանդիսանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ: Հայկական տառատեսակը արմատական տարբերություն ունի մյուս բոլոր տառատեսակներից: Պետական շենքերն ու հասարակական վայրերը հիմնականում ունեն նաեւ լատինատառ ցուցատախտակներ: Հայերենից բացի լայնորեն կիրառվում է նաեւ ռուսերենը, շատերը խոսում են նաեւ անգլերեն:
Խոհանոց
Հայկական ավանդական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն: Թարմ բանջարեղենն ու միսն ամենասիրելի կերակուրների ցանկում են: Հայկական որեւէ տոնակատարության սեղան անհնար է պատկերացնել առանց խորովածի, քյուֆթայի, դոլմայի կամ ղափամայի: Ճաշկերույթը նախատեսում է մեծ ծիսակատարություն` սկսած պատրաստման ընթացքից մինչեւ սեղանի շուրջ անցկացրած վերջին վայրկյանը: Երեւանի բազմաթիվ ռեստորաններ առաջարկում են տեղական ուտեստների յուրահատուկ ընտրանի: Կան նաեւ համաշխարհային ճանաչում ձեռք բերած շատ տարբեր խոհանոցներ:
Տրանսպորտ
Գործում են տրանսպորտի հետեւյալ տեսակները.
Մետրո. Երեւանյան մետրոն ունի քաղաքի հյուսիսից-հարավ ձգվող մի երթուղի` 10 կայաններով: Երթեւեկության վարձը 100 դրամ է:
Ավտոբուս. Ավտոբուսները երթեւեկում են գլխավոր ուղղություններով: Վարձը` 100 դրամ:
Միկրոավտոբուս. 12-15 տեղանոց միկրոավտոբուսները երթեւեկում են գրեթե բոլոր ուղղություններով: Վարձը` 100 դրամ:
Տաքսի. Կան տաքսի ծառայության շատ գրասենյակներ, որոնք պատվերն ընդունում են հեռախոսով` առաջարկելով հարմարավետ ավտոմեքենաներ: Գինը 1 կիլոմետրի դիմաց 100 դրամ է (նվազագույնը՝ 600 դրամ): Փողոցների խաչմերուկներում եւ մարդաշատ վայրերում նույնպես կարելի է օգտվել տաքսիներից:
Հայաստանում պետական կրոնը քրիստոնեությունն է, որն ընդունվել է 301թ: Քրիստոնեությունն այստեղ ունի բավականին խոր ու ամուր արմատներ:
Հայաստանում բնակվող հայերի գերիշխող մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Եղեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը գտնվում է Էջմիածնում:
Վիզա
Հայաստան մուտքի իրավունք (Վիզա) տրամադրում է տվյալ երկրում (կամ նրան մոտ) գտնվող Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաեւ Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները: Մինչեւ 18 տարեկանների համար վիզան անվճար է:
Մի շարք երկրների քաղաքացիներ վիզա կարող են ստանալ Հայաստան ժամանումից անմիջապես հետո` սահմանային անցակետերում: Սովորաբար դա տեւում է մոտ 20-25 րոպե:
Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն "Անձնագրային եւ վիզաների" վարչությունում (Երեւան, Մաշտոցի պող., 13ա): Ժամկետանց վիզայի դեպքում քաղաքացին ենթարկվում է տույժի:
Վիզա կարելի է ստանալ նաեւ մինչ ժամանումը` (էլեկտրոնային տարբերակով) դիմելով Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությանը. http://www.mfa.am/eVisa:
Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային էջում: